«Երկրի վրա կուռքեր մի շինեք… #Գնալուա». Արտակ Առաքելյան
Advertisement 1000 x 90

«Երկրի վրա կուռքեր մի շինեք… #Գնալուա». Արտակ Առաքելյան

«Ես էտպես էլ չհասկացա էն նիկոլականներին, ովքեր ասում են մենակ թե նախկինները չգան ու, երբ փաստարկված զրույց ես անում ու համոզում ես, որ նախկիններն իրենց սխալներով հանդերձ շատ ավելի լավն էին, ասում են, որ նիկոլին Սերժնա բերել։ Որ Լենինականից գալուց կարային գցեին ավտոյի տակ։

Տղաներ և աղջիկներ, նիկոլին դուք եք բերել ու շարունակում եք պահել իշխանության։ Բերել եք ձեր նախանձով, ձեր թույնով, ձեր անհեռատեսությամբ, ձեր պատեհապաշտոթյամբ…

Ձեր պրիարիտետը էս աշխարհից մի բան փախցնելնա, իմը՝ տալը, ձերը ապրելնա, իմը՝ հայ մնալը, դուք գլոբալիստ եք, ես՝ պահպանողական…

Նախորդ համակարգի ժամանակ դուք ինձանից շատ պահպանողական էիք խաղում, կենացներ խմում մեր հող ու ջրի մասին։ Հիմա, երբ մեր հողը մեր ոտի տակից տանում են, դուք էտ մասին լռում եք կամ էլ չտենալու տալիս։

Դուք հաց ու կալբասի համար չեք գնացել մեր երկրից քանի որ հնարավորություն չեք ունեցել։

Դուք խանգարել եք մեզ պետություն կառուցելիս։ Ընտրությունները որպես փող կպցնելու միջոց եք դիտարկել, մինչև փող տվող չճարեիք, տանից դուրս չէիք գալիս գնում ձեր քաղաքացիական պարտքը կատարում, հիմա բոլորից բարձր եք գոռում թե բա փողով էին ընտրել տալիս։

Լիքը բան կա ձեզ ասելու, բայց չեմ ասի էլ։ Մի բան կասեմ միայն ես միշտ նույնն եմ, դուք եք փոխվում։

Շատ շուտով էլի փորձելու եք արդարանալ, բայց…

Երկրի վրա կուռքեր մի շինեք…

#Գնալուա»:

Արտակ Առաքելյանի էջից



Նման նյութեր