Ցանցում հայտնվել են առաջիկա սերիայի iPhone-ների բարձրորակ ռենդերներ։
Նկարները տարածել է ինսայդեր Ջոն Պրոսերը: Նրա խոսքով՝ սրանք նոր սմարթֆոնների ամենաճշգրիտ պատկերներն են, որոնց շնորհանդեսը կտեսնենք այս աշնանը, գրում է MacRumors-ը։
Ռենդերներ, որոնք ստեղծվել են գրաֆիկական դիզայներ Յան Զելբոյի կողմից՝ Պրոսերի արտահոսքի և այլ աղբյուրների հիման վրա:
Վիզուալները արտացոլում են Apple սմարթֆոնների դիզայնի մասին խոսակցությունների լայն շրջանակ: Այստեղ տեսնում ենք սովորական «խոպոպների» փոխարինում երկու կտրվածքով՝ կլոր և հաբերի տեսքով, ինչպես նաև զգալիորեն ընդլայնված հետևի տեսախցիկի զանգված, որը պարունակում է նոր 48 մեգապիքսել սենսոր: Տեսախցիկի մոդուլի ավելի մեծ տարածքը, բնականաբար, ավելի տեսանելի է 6,1 դյույմանոց iPhone 14 Pro-ի, քան 6,7 դյույմանոց iPhone 14 Pro Max-ի վրա:
Պատկերները նաև ցույց են տալիս iPhone 14 Pro-ի մի փոքր ճշտված անկյունները՝ ավելի մեծ շառավղով՝ ավելի կլորացված տեսք ունենալու համար: Apple-ը, հավանաբար, ստիպված է եղել կատարել այս փոփոխությունները հետևի տեսախցիկի ավելի մեծ զանգվածի պատճառով:
Նկարները նաև արտացոլում են լուրերն այն մասին, որ iPhone 14-ի շարքում հայտնվել է մագենտա գույնի հատուկ երանգ:
Ավելի վաղ Caviar-ի դիզայներները ցույց էին տվել, թե ինչպիսի տեսք կունենա նոր iPhone 14-ը, եթե դրա ստեղծման ժամանակ օգտագործվեին Apple-ի արտոնագրված զարգացումները և հաշվի առնվեին ապրանքանիշի երկրպագուների ցանկությունները։ Համարձակ հայեցակարգը կոչվում էր iPhone 14 Pro Switch, այն համատեղում էր սմարթֆոնի և խաղային վահանակի գործառույթները։
Սիրարփի Աղաբաբյան