Google Play-ը սկսեց ցույց տալ՝ ինչ տվյալներ են հավաքում հավելվածներն օգտատերերի մասին
Advertisement 1000 x 90

Google Play-ը սկսեց ցույց տալ՝ ինչ տվյալներ են հավաքում հավելվածներն օգտատերերի մասին

Google-ը Google Play խանութում անվտանգության հատուկ բաժնի մասին է հայտարարել։ Այն թույլ կտա օգտատերերին պարզել, թե ինչ տվյալներ են հավաքում հավելվածները, և արդյո՞ք դրանք կիսվում են այլ ծառայությունների հետ։ Այն նաև թույլ կտա պարզել, թե ինչ նպատակով է պահանջվում այդ տեղեկատվությունը:

Նաև այժմ հասանելի կլինի անձնական տվյալների անվտանգության մասին տեղեկատվությունը, ներառյալ՝ կոդավորումը և բոլոր անձնական տվյալները ջնջելու հնարավորությունը:

Յուրաքանչյուր կետի դիմաց կցուցադրվի տեղեկատվություն, թե ինչ նպատակով է հավելվածը պահանջում որոշակի տվյալներ: Օրինակ, որոշ տեղեկություններ կարող են պահանջվել հետադարձ կապի համար, մինչդեռ մյուսները կարող են պահանջվել բացառապես գովազդ տեղադրելու համար: Այս ամենը տեսանելի կլինի։

Մշակողները պետք է լրացնեն այս բաժինն իրենց հավելվածների համար մինչև հուլիսի 20-ը: Google Play-ում այն ​​սկսել է հայտնվել այսօրվանից, սակայն աստիճանաբար կտարածվի։

Սիրարփի Աղաբաբյան