Նշանակվող դեղերը կարող են կողմնակի ազդեցություն ունենալ. դրանց օգտագործման հետեւանքով մարդիկ կարող են ուժեղ մազաթափություն ունենալ, տեղեկացրել է բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը։ Այս մասին փոխանցել է МедикФорум-ը։
Մասնագետի խոսքով՝ օրգանիզմի համար բնական է ամեն օր 100 կամ 150 մազ կորցնելը։ Այս ծավալի մազաթափությունը հաճախ անգամ չի էլ նկատվում։ Եթե մարդը նկատում է այս երեւույթը, դա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նա ավելի շատ մազ է կորցնում, քան նախատեսված նորմն է։
Բժիշկը նշել է, որ խիտ մազերն ու տարիքի հետ դրանց պահպանումը, առաջին հերթին, կապված են գենետիկայի հետ։ Դրանց վիճակի վրա զգալի ազդեցություն են գործում նաեւ հորմոնները, դրանց հարաբերակցությունն օրգանիզմում։ Խոսելով արտաքին գործոնների մասին, որոնք կարող են ազդել մազերի վիճակի վրա, Մյասնիկովը նշել է. դրանցից մեկը կարող է լինել դեղերի օգտագործումը։
«Պատահում է՝ մազերը պակասում են դեղերի պատճառով, ուստի մազաթափության ժամանակ պետք է ստուգել՝ արդյո՞ք ինչ-որ դեղեր են ընդունվում։ Ձեզ կարող են մազաթափության դեմ վիտամիններ առաջարկել, բայց դուք դրանց հետ միաժամանակ կարող եք ընդունել այնպիսի դեղեր, որոնք ձեզ այնքան էլ անհրաժեշտ չեն, եւ որոնք մազաթափություն են առաջացնում»,- նշել է նա։
Մյասնիկովը նշել է այն հայտնի դեղերը, որոնք ուժեղ մազաթափություն են առաջացնում.
- Ստատիններ։
- Հիպոտենզիվ դեղեր (բարձր ճնշման դեմ)։ Հակաջղաձգային միջոցներ։
- Հակաբիոտիկներ։
- Ստամոքսի հիվանդությունների ժամանակ օգտագործվող դեղեր։