«Բա ի՞նչ եղավ ձեր Նիկոլի խոստացած «Արցախի սուբյեկտայնության բարձրացումը». Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

«Բա ի՞նչ եղավ ձեր Նիկոլի խոստացած «Արցախի սուբյեկտայնության բարձրացումը». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․

«Եթե ես նույնիսկ Թուրքիայում էի հայտարարում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքն անքակտելի իրավունք է, ապա նիկոլիզմի խորհրդարանն այսօր ասում է՝ «Ղարաբաղյան կարգավորումը տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է»։

Հասկանո՞ւմ եք, ընդամենը տեղաբնիկ հայերի իրավունքի հարց՝ կիրակնօրյա դպրոց կամ երգի-պարի խմբակ ունենալու համար են զոհաբերվե՞լ տասնյակ հազարավոր կյանքեր։

Պոպուլիստ ազգակործաննե՛ր, բա ասում էիք՝ Արցախը Հայաստան է….

Դուք ազգային արժեքներ, Եռաբլուրի արժեքն ուրացող կապիտուլյանտ ռեժիմ եք։ Բա ի՞նչ եղավ ձեր Նիկոլի խոստացած «Արցախի սուբյեկտայնության բարձրացումը»։ Խելք չունենալն է ավելի վտանգավո՞ր, թե՞՝ ամոթ։ Ձեր պարագայում կարելի է ասել՝ «два в одном» է…»: