«Ստոպ Նիկոլից» բացի օրակարգ պետք է բերվի «Ստոպ Սորոս» թեզը, ինչը գրեթե նույնն բանն է:
Գաղտնիք չէ,որ այսպես կոչված սորոսական շատ գործիչներ այսօրվա քաղաքական ղեկավարության մաս են կազմում և նաև գաղտնիք չէ,որ այդ մարդկանց մտածելակերպը լրիվ այլ է և ուղղված է մեր ազգային արժեքների,մշակույթի և պատմության վերախմբագրմանը և փոփոխությանը:
Եթե չլիներ Սորոսի տխրահռչակ հիմնադրամը գուցե և չլիներ աղետաբեր 2018թ և այսօրվա իր լայվում Արմեն Աշոտյանը շատ հանգամանալից խոսեց այդ խնդիրների մասին:
Ըստ օդում կախված լուրերի սորոսականները Հայաստանում թուրքացման ծրագիր են մշակում:Զարմանալու որևէ բան այստեղ ևս չկա,քանի որ նրանք միշտ էլ այդ քաղաքականության տանողն են եղել:
Չեմ բացառում,որ շուտով դպրոցական դասագրքերում նրանք զարգացնելու են հայ ժողովրդի եկվոր լինելու և մի շարք այլ գաղափարներ:Կարծում եմ երբ իջնի մեր ազգային դիմադրողականությունը նրանք կանցնեն իրենց սև գործին:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից