Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Շարժման կենսունակությունը կախված է գաղափարական հիմքից։ Այս իշխանության հեռացման իրատեսական ճանապարհը այնպիսի օրակարգի ձևավորումն է, որն ընդունելի կլինի հասարակության ստվար զանգվածի կողմից։ Իսկ երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց հիմնականում երեք խնդիր է հուզում.
ա) փրկել պետականությունը այս կործանարար իշխանությունից
բ) ապրել սոցիալապես ապահով, այսինքն վստահություն ունենալ, որ հաջորդ իշխանությունը սոցիալ-տնտեսական զարգացման իրագործելի ծրագրեր է կյանքի կոչելու։
գ) ապրել անվտանգ և պաշտպանված։
Սրանք այն ուղղություններն են, որոնցով շարժումը կլինի կենսունակ և մենք կհասնենք մեր նպատակին»։