Լիանա Բեկնազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Իշխանությունների կողմից թուրքերի հետ քիրվայություն անելու քարոզին զուգահեռ վերջին շրջանում կրկին ակտիվացել է տխրահռչակ Սորոսի հիմնադրամը։ Սրանք 2018֊ից մտել էին կրթական համակարգ ու հիմա իրենց սև գործն են անում` մշակում են Հայաստանի թրքացման ծրագիր, որի բաղադրիչներն աստիճանաբար ներդնում են դպրոցական դասագրքերում։ Շուտով դպրոցական դասագրքերում կատարվելու են կտրուկ բովանդակային փոփոխություններ, որոնց միջոցով սորոսականները մեր երեխաներին պատմելու են “նոր ու լավ” թուրքի մասին հեքիաթներ, հետո շարունակելու են հարևանություն անելու թեզն առաջ տանել` չմոռանալով երեխաներին “բացատրել” որ հայերս այս հողում եկվոր ենք, քոչվոր ցեղ, որը բնակություն է հաստատել թուրքի հողի վրա։
Սա մեղմ ասած սարսափելի իրողություն է, որը պետք է ամեն գնով կանխել։ Քանի Հայաստանում իշխանություն են թուրք սիրող անհայրենիքները, սորոսականները շարունակելու են Հայաստանի թրքացման իրենց ծրագիրը, հետևաբար սրանց մաքրելու միակ ռեալ ճանապարհը նիկոլական իշխանությունից ազատվելն է։
Առանց թուրքի Հայաստան