«Սորոսի հիմնադրամում հայտնվելը, նման է աղանդի նման մի բանի». Աշոտ Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Սորոսի հիմնադրամում հայտնվելը, նման է աղանդի նման մի բանի». Աշոտ Վարդանյան

Աշոտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Սորոսի հիմնադրամում հայտնվելը, նման է աղանդի նման մի բանի։ Բոլոր սորոսականներին ստիպում են մտածել միատեսակ, մերժել ազգը, եկեղեցին, կրոնը, անգամ սեփակսն ծնոցներին, պաշտպանել միասեռականությունը, օտարամոլությունը….

Սորոսի քարոզչամեքենայում առանձին տեղ է զբաղեցնում դպրոցի «ապառազմականացումը» ինչը եղավ Հայաստանում «Պատանի երկրապահ» ակումբների ֆինանսավորումները դադարեցնելով և մի շարք այլ բաներով, դպրոցի ապակրոնականացումը` ինչը եղավ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելով և կշարունակվի, մինչև սորոսականները «տերտերների ոտը» չկտրեն եկեղեցուց։ Հենց այդպես էր արտահայտվել նախկին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրանք ստորացնում են ազգի ոգին և բսանակում սերմանում թուլամորթություն։ Ինչը հանգեց 2020 թվականի պատերազմի տխրահռչակ ավարտին ու խայտառակ կապիտուլյացիային։ Հյուծում են բանակը, որպեսզի ճարահատված ու արժանապատվությունը կորցրած մարդիկ համաձայնվեն բարիշել ու ընկերանալ թուրքի հետ։ Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Նրանք չե՛ն հանգստանա, մինչև Հայաստանը վերջնականապես «չպառկեցնեն» Թուրքիայի տակ»։



Նման նյութեր