
Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը։
Նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն։