Պատերազմից հետո ունենք երկու զինծառայող, որոնք մինչև հիմա անհետ կորած են. Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

Պատերազմից հետո ունենք երկու զինծառայող, որոնք մինչև հիմա անհետ կորած են. Տիգրան Աբրահամյան

Պետությունը պարտավոր է մարտի դաշտում ստացած ցանկացած վիրավորում մինչև վերջ հոգ տանեկ և վերականգնողական փուլը անվճար հասցնել իր ավարտին: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Վերջինս անդրադարձավ նաև Զինված ուժերում առկա կարգապահական խնդիրներին:

«Մեկ տարվա մենք ունենք երկու զինծառայող, որոնք մինչև հիմա անհետ կորած են: Պատերազմից հետո ունենք զինծառայողներ, որոնք դուրս են եկել մարտական հերթապահություն իրականացնելու և մինչև հիմա չկան: Մեկը ժամկետային զինծառայող է, իսկ մյուը՝ պայմանագրային: Այսինքն մարդիկ գնում են զինված ուժեր, կորում և իրենց ընտանիքը ստանում է միայն սոցիալական խնդիրներ: Մինչև բանակի կարգապահության հարցը չլուծվի, զինվոր-սպա փոխհարաբերությունները չկարգավորվեն բանակում որևէ ռեֆորմ չի իրականացվի»,- ասաց նա: