Երևան-Երասխ ավտոճանապարհն Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Advertisement 1000 x 90

Երևան-Երասխ ավտոճանապարհն Mercedes-ում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ, 42-ամյա Արտակ Բրուտյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում, հայտնում է shamshyan.com-ը։

Հրդեհի մասին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան: