Պետք է մշտապես խնամել մաշկը. դա աքսիոմա է։ Բայց քանի որ եղանակները փոխվում են, խնամքի ձեւերը եւս փոխվում են: Ընդ որում, ամռանը մենք շատ ենք սխալվում,- «Արգումենտի ի ֆակտի»-ին ասել է մաշկաբան, կոսմետոլոգ Լիլիա Դիշլեւայան:
Սխալ 1. Արեւապաշտպան միջոցներից հրաժարվելը
«Յուրաքանչյուր ոք, ով հասկանում է, որ արդեն ամառ է, պետք է միշտ արեւապաշտպան քսուք ունենա՝ առաջին հերթին SPF 50 քսուք՝ դեմքի եւ մարմնի մաշկը պաշտպանելու համար։ Ավաղ, մաշկի քաղցկեղը ոչ ոք չի չեղարկել, իսկ կոսմետիկան կարող է կանխել եւ պաշտպանել մաշկն արեւի վնասակար ճառագայթումից: Մի մոռացեք նաեւ, որ արեւի լույսի ազդեցության տակ մարդիկ ավելի արագ են ծերանում, ունենում են միմիկական կնճիռներ եւ պիգմենտացիա։ Ուստի ամառվա հիմնական սխալներից մեկն արեւապաշտպան քսուքն անտեսելն է»,- նշել է մասնագետը։
Սխալ 2. Հետխնամքային դեղամիջոցների անտեսում
Արեւապաշտպան քսուքներից բացի, պարտադիր է հետխնամքային տարբեր միջոցներ օգատգործել՝ քսուքներ, սփրեյներ, լոսյոններ, ալոեի հիմքով կաթ, պանթենոլ եւ այլն, խորհուրդ է տվել Լիլիա Դիշլեւայան։ Այդ միջոցները օգնում են խուսափել չորացումից եւ մաշկի խնդիրներից՝ երկար ժամանակ դրսում մնալուց եւ արեւային լոգանքներ ընդունելուց հետո:
Սխալ 3. Չօգտագործել SPF ֆիլտրով դեկորատիվ կոսմետիկա
Սովորաբար, SPF լսլեցին միանգամից հիշում ենք լողափերի համար միջոցների մասին: Չնայած ժամանակակից դեկորատիվ կոսմետիկան եւ խնամքի միջոցներն իրենց բաղադրության մեջ այդպիսի պաշտպանություն ունեն: Այն հուսալիորեն պաշտպանում է ձեր դեմքը, պարանոցը եւ դեկոլտեն, ինչպես նաեւ ձեռքերը արեւի ճառագայթների ազդեցությունից:
Սխալ 4. Չխնամել ձեռքերի մաշկը
Այս ընթացքում առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հենց ձեռքերին, որոնց մասին հաճախ մոռանում ենք, նախազգուշացրել է մասնագետը։ «Մինչդեռ ձեռքերի մաշկն ավելի շատ է ենթակա վաղաժամ ծերացման, քան դեմքի մաշկը՝ եղանակային գործոնների եւ արեւի ճառագայթների ազդեցության հետեւանքով: SPF-ի տեսքով կանոնավոր խնամքի եւ պաշտպանության բացակայությունը բարակացնում է ձեռքերի մաշկը եւ նպաստում դրանց արագ ծերացմանը»,- նշել է մասնագետը:
Սխալ 5. Սխալ սեզոնին արվող երիտասարդացման պրոցեդուրաները
Մյուս սխալը, որ թույլ են տալիս ամռանը, բժշկության հետ կապ չունեցող մասնագետներին դիմելն է։ Բժշկի խոսքով՝ այդ «մասնագետներն» ամռանն ագրեսիվ պրոցեդուրաներ են իրականացնում՝ միջին եւ խորը պիլինգներ, ինչը ճակատագրական սխալ է, որը բարդություններ է առաջացնում։ Մասնավորապես՝ հետվնասվածքային պիգմենտացիան, որի դեմ բժիշկն ապագայում դժվարությամբ է պայքարում։ Ամռանը թույլատրվում է միայն