Դիակ թաքցնող սրբապիղծ նախարարը, մոխրամանի ու աղամանի նախագծերից այն կողմ ավելի մարդկային բան չի՞ գտնում։
Քաղաքացիական իրավունքի մասնագետ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ Առողջապահության նախարար դարձավ Քովիդ-19 -ի համաճարակի թեժ պահերին։ Աբսուրդ մի բան, որը սակայն 2018-ի ապիկար աբիժնիկների իշխանության օրոք օրինաչափ է….
Հանրությունը նրան ընդամենը 1-2 բանով է ճանաչում` օբյեկտների սեղաններից աղամանը չհեռացնողներին տուգանելու ու ծխելն արգելելու նախագծերով։ Անիմաստ, անօգուտ, անկարևոր, այս օրհասական պահին ժամանակավրեպ բաներ։
Այս անձը «հայտնի» է նաև մեկ այլ բանով, որ նրա օրոք են Աբովյանի (և չի բացառվում, որ նաև այլ) դիահերձարանում պարկերի մեջ Թաքցվել 2020-ի 44-օրյա պատերազմի զոհերի դիակները։Մի բան, որ ոչ այլ ինչ է քան սրբապղծություն։ Եվ քանի՞ հոգի դատապարտվեց դրա համար։
Այսօր իր պաշտոնավարման մեկ ու կես տարին բոլորող այս բարձրաստիճան չինովնիկն ի՞նչ է անում` իր բան ու գործը թողած, տասովչիկություն է անում Փաշինյանի համար և արդարացնում, հունիսի 3-ին ցուցարարների նկատմամբ, ոստիկանների բռնությունը։
Կարծես թե այլ բան ու գործ չունի։
Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից