Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Փաշինյանից հետո եկող ցանկացած նոր իշխանություն, հետեւաբար, կանգնելու է Հայաստանի արդիականացման կրիտիկական հրամայականի առջեւ, իսկ այդ արդիականացումը անհնար է առանց մեր երկրի քաղաքական-տնտեսական մոդելի փոփոխության, եւ պետության լծակների միջով հանրային բարիքի զգալի վերաբաշխման։ Սա պահանջելու է նոր «հանրային պայմանագիր», որով հասարակության այն հատվածը, որն արդեն հաջողության է հասել եւ ունի բարեկեցության բավարար մակարդակ, կամավոր կերպով սկսում է աջակցել այն մասին, որը դեռեւս գտնվում է աղքատության մեջ, այն հաշվարկով, որ առաջիկա 20 տարիների ընթացքում Հայաստանում հաղթահարվի աղքատությունը, բնակչության ճնշող մեծամասնությունը ապրի բարեկեցիկ բնակավայրերում, եւ կարողանա օգտվել ժամանակակից գիտա-կրթական եւ տեխնոլոգիական առաջընթացի բարիքներից»։