Այսօր՝ հունիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 11։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Նալբանդյան 26 տան մոտ կայանված Opel Zafira մակնիշի ավտոմեքենայում։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: