RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Կարծում եմ, որ մեծ տերությունը չպետք է ուշադրություն չդարձնի այն բանի վրա, թե ինչ է կատարվում հարեւան երկրներում, նախկին եղբայրական հանրապետություններում գտնվող այն ակտիվիստների հետ, այն քաղաքական գործիչների հետ, որոնք չեն զլանում իրենց ներկայացնել եւ ապրել որպես ռուսամետներ։ Քանի որ դա մեր ոլորտն է եւ մեր մարդիկ են, եւ մեծ տերությունը, հատկապես հիմա, երբ ինձ թվում է, որ պետք է գնահատել մարդկանց, ովքեր առանց վախենալու ասում են՝ «Ես Ռուսաստանի հետ եմ»։
Քանի որ դաստիարակել նոր էլիտաներ վերջին երեսուն տարում մեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվել։ Այսպես, գուցե այդ մարդիկ իրենք են ոտքի կանգնում հանուն հայ-ռուսական բարեկամության պաշտպանության եւ կարիք ունեն մեր ուշադրությանը։ Դիմում եմ հիմա իշխանություններին եւ ԱԳ նախարարությանը։ Ես գիտեմ, որ այդ մարդիկ պետք է լինեն պաշտպանության ներքո՝ եւ Արմեն Գրիգորյանը, եւ Միկա Բադալյանը, եւ բոլոր նրանք, ովքեր կանգնած են նրանց կողքին եւ չեն վախենում բարձրաձայն ասել՝ «Մենք Ռուսաստանի հետ ենք»։ Այդ մարդկանց հանդեպ պետք է հոգ տանել, հարգելի իշխանություններ»։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանին ձերբակալել են համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։