Նելլի Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող հայ-արգենտինական դպրոցն է/նախկին Կամոյի անվան/՝ շրջապատված բուքմեյքերական ընկերության վառ վարդագույն գովազդներով: Կրթության նախարարության, Երևանի քաղաքապետարանի հարգելի աշխատակիցներ, պետք է հասկանալ, որ նորմալ եք համարում այս երևույթը և որևէ մեկդ անհանգստանալու պատճառ չունեք: Սիրելի լրագրողներ, երևի դուք էլ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեք տեսնում, ինչ ասեմ, սա է մեր իրականությունը»