Հրապարակվել է Մայք Թայսոնի մասին կենսագրական սերիալի թրեյլերը, որը բռնցքամարտիկին դուր չի եկել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հրապարակվել է Մայք Թայսոնի մասին կենսագրական սերիալի թրեյլերը, որը բռնցքամարտիկին դուր չի եկել

Համացանցում հրապարակվել է բռնցքամարտիկ Մայք Թայսոնի մասին ութ սերիայից բաղկացած կենսագրական ֆիլմի թրեյլերը։ Ժապավենի վրա աշխատել է սցենարիստ Սթիվեն Ռոջերսը։ Հոլովակը հրապարակվել է Hulu-ի YouTube-յան ալիքում։

Գլխավոր դերը կատաևել է Տրեւանտե Ռոուդսը։ Սերիալը հավանության չի արժանացել Թայսոնի կողմից, սակայն կառաջարկի «ամբողջական հայացք Թայսոնի կյանքին, թռիչքներին եւ անկումներին»։ Բացի Ռոուդսից՝ նախագծում խաղացել են Հարվի Կեյտելը, Լորա Խերիերը, Ռասել Հորնսբին, Գրեյս Զաբրիսկին եւ այլք։

«Մայքը» ութ սերիա կունենա։ Մի քանի սերիաների ռեժիսորը Քրեյգ Գիլեսպին է («Քրուելա», «Թեմ եւ Թոմի»)։ Hulu-ում «Մայքի» պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 25-ին։

Աղբյուրը՝ Film.ru