Կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը՝ Աննա Դավթյանը
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը՝ Աննա Դավթյանը

Մելինե Դավթյանը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է անմահ հերոս Հովհաննես Խաչատրյանի մայրիկը՝ Աննա Դավթյանը:

«Խորը ցավով տեղեկացա սիրելի, բարի, ուժեղ ԱՆՆԱՅԻՍ մահվան մասին։ Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի, սփոփանքի խոսքեր գտնել ՀԱՐԱԶԱՏԻ, ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄՈՐ կորստի դեպքում։

Իր մարդկային բարությամբ, կնոջ քաջությամբ, իմաստությամբ, լավ մայր, Աստծո հավատքով, անկեղծությամբ, բոլորի կողմից սիրված ու հարգված էր։

Վշտակցությունս եմ հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներիս, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Աննայի հոգին և սփոփանք շնորհի մեզ՝ բոլորիս:

Քույրիկս ննջի խաղաղությամբ»,- գրել է նա։

 



Նման նյութեր