Apple-ը պատրաստվում է ամենամեծ MacBook Air-ը թողարկել
Advertisement 1000 x 90

Apple-ը պատրաստվում է ամենամեծ MacBook Air-ը թողարկել

Apple ընկերությունը 2023 թվականին 15 դյույմանոց MacBook Air եւ MacBook 12-ի նոր տարբերակ կթողարկի: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Լրատվականի տվյալներով՝ 15 դյույմանոց MacBook Air-ը կլինի 13 դյույմանոցի ավելի մեծ տարբերակը՝ նոր դիզայնով, որը ներկայացվել է WWDC 2022-ին (ընկերությունը զարգացնողների համաշխարհային համաժողով): Համակարգիչը կթողարկվի հաջորդ տարվա գարնանը՝ դառնալով Apple-ի 14-ամյա պատմության ընթացքում թողարկված ամենամեծ տարբերակը: Ինչ վերաբերում է MacBook 12-ին, ապա այն կթողարկվի 2023 թվականի վերջին կամ 2024 թվականի սկզբին՝ դառնալով շարքի շարունակությունը, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչ պրոցեսոր այն կունենա:

Bloomberg-ը նաեւ հաղորդել է, որ Apple-ը աշխատում է նոր M2 Pro եւ M2 Pro Max պրոցեսորների վրա, որոնց վրա հիմնված առաջին սարքը կլինի նոր MacBook Pro-ն, որը կներկայացվի կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին։