
Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Mercedes C մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Mercedes Sprinter-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։