«Էրդողանն ուղղակի պատերազմով է սպառնում Հունաստանին. մի ցայտուն օրինակ, թե ինչպես է առհասարակ Թուրքիայի ղեկավարությունը տեսնում «խաղաղությունը»». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Էրդողանն ուղղակի պատերազմով է սպառնում Հունաստանին. մի ցայտուն օրինակ, թե ինչպես է առհասարակ Թուրքիայի ղեկավարությունը տեսնում «խաղաղությունը»». Արման Աբովյան

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից.

«Քանզի այս իշխանությունը մեզ ՍՏԻՊՈՂԱԲԱՐ տանում է <<բարիշելու>> վայրենի, հայասպան և ահաբեկչական Թուրքիայի հետ, հարկ եմ համարում ներկայացնել մի ցայտուն օրինակ, թե ինչպես է առ հասարակ Թուրքիայի ղեկավարությունը տեսնում <<խաղաղությունը>>։

Ընդ որում օրինակը կարծես թե մեզ ուղղակի չի վերաբերվում, սակայն շատ հստակ ցույց է տալիս թուրքերի իրական պատկերը, այլ ոչ թե այն հիմար, թրքահաճո հեքիաթները որոնք մեզ անդադար պատմում են ներկայիս իբր <<գերազնիվ>> իշխանությունները և տարատեսակ աշխարհաքաղաքական կենտրոնները ։

ԵՒ այսպես, Թուրքիայի նախագահ` ռազմական հանցագործ Ռեջեփ Էրդողանը ուղղակի սպառնում է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ Հունաստանին, եթե հանկարծ հույները համարձակվեն ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել Հունաստանի որոշ ինքնիշխան տարածքներում, իսկ ավելի հստակ` Էգեյան կղզիներում։

Թուրքիան համարում է, որ Էգեյան կղզիների <<գոտիում>> հայտնաբերված բնական գազի ահռելի պաշարները պատկանում են… Թուրքիային։

Բա`

Հիշեցնեմ, որ Հունաստանը և Թուրքիան հանդիսանում են ՆԱՏՈ-ի անդամ և ֆորմալ առումով իրենք դաշնակից են։

Աբսուրդ…

Պատկերացնում եք, թուրքերի համառ <<նագլիությունը>>, երբ հենվելով ռազմական ուժի գործոնի վրա իրավունք են իրենց վերապահում անել ամեն ինչ։

Սա ի դեպ նույնպես վերաբերում է թուրքերի գործողություններին Սիրիայում, Իրաքում, Արցախում, Լիբիայում և այլն։

Հիմա հարց…դուք լուրջ կարծում°եք, որ այս թուրք <<խուժանի>> հետ հնարավոր է <<բարիշել>>։

Ռուսը կասեր…Моня, я вас умоляю, перестаньте нести анти-гигиенистическую чушь.»



Նման նյութեր