Հունիսի 11-ին, ժամը 10:19-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1976 թ.) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք:
Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1990 թ.), Ո. Զ.-ն (ծնված 1985 թ.), Ջ. Մ.-ն (ծնված 1995 թ.), Ս. Ջ.-ն (ծնված 1993 թ.), Ա. Հ.-ն (ծնված 1988 թ.), Ա. Կ.-ն (ծնված 1994 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ն (ծնված 1985 թ.), Ա. Գ.-ն (ծնված 1998 թ.), Կ. Մ.-ն (ծնված 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնված 1976 թ.) և Հ. Ղ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան ուղղել և դուրս բերել երթևեկելի հատված։