«Հայաստանը չի կարող դառնալ Աջարիա, պատճառները շատ պարզունակ են. վրացիների և թուրքերի միջև չի եղել և չկա թշնամություն». Կարեն Ճշմարիտյան
Advertisement 1000 x 90

«Հայաստանը չի կարող դառնալ Աջարիա, պատճառները շատ պարզունակ են. վրացիների և թուրքերի միջև չի եղել և չկա թշնամություն». Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից.

«Չի կարելի բացառել նոր ցեղասպանությունը

«Միջազգային հանրություն» կոչվածի աչքի առջև Արցախյան վերջին պատերազմի սանձազերծման, Հայաստանի մայրաքաղաքում թրքաբարո ծեծուջարդի դեպքերի և քաղաքական ահաբեկչության ականատեսները դեռ չեն համոզվե՞լ, որ եթե կրկին հայոց ցեղասպանություն կազմակերպվի, ապա «միջազգային հանրություն» ասածը ծպտուն անգամ չի հանի։

Իսկ ովքեր ասում են՝

«… չէ~է, ցեղասպանություն չի լինի», թող մի պարզ հարցի պատասխանեն՝

եթե հայկական համարվող կողմի թրքահաճո քաղաքականությունը շարունակվի, ապա ինչպե՞ս, կամ ինչու՞ պետք է ցեղասպանություն չլինի, եթե այդ մասին շատ ազնիվ, ուղիղ և աներկբա հայտարարում են թուրքերի բոլոր առաջնորդները, իսկ պաշտոնական Երևանն ու «ամբողջ աշխարհը» լռում են։

Թող բոլորը տեղյակ լինեն, որ սա այն դեպքն է, որ նույնիսկ «աջարական» տարբերակը բացառված է։

Հայաստանը չի կարող դառնալ Աջարիա։ Պատճառները շատ պարզունակ են։

Առաջին՝

վրացիների և թուրքերի միջև չի եղել և չկա թշնամություն։

Երկրորդ՝

թուրքերը վրացիների և աջարների ցեղասպանություն չեն իրագործել։

Երրորդ՝

անկախության շրջանում թուրքերն ու վրացիները հակամարտություններ չեն ունեցել, այլ ընդհակառակը՝ բարեկամներ են։

Սրանք են այն գլխավոր հիմքերը, որոնք գործնականում հնարավոր դարձրեցին թուրքական «փափուկ ուժ»-ի գործադրումը, և Աջարիայի փաստացի թրքացումը։

Հայաստանի պարագայում «փափուկ ուժ»-ն անիրագործելի է, որովհետև բոլոր նշված կետերով՝ լրիվ հակառակ պատկերն է։

Հետևաբար, մնում է Հայաստանը թրքացնելու միայն մեկ տրորված ճանապարհ՝ կրկին ցեղասպանություն։

Այնպես որ, բազմադարյա թշնամու հետ լայնածավալ և ակտիվ առևտուր անելու մոլուցքով տառապողները ևս՝ թող սին հույսեր չփայփայեն։

ՀԳ

Ակնհայտ վտանգը հեռվից չզգալը մեր ժողովրդի գլխավոր ու հիմնական հոգեբանական արատն է»։



Նման նյութեր