Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից.
«Բանակից մտահոգիչ ահազանգեր են հնչում։
Նիկոլական տասովչիկներն են դիրքերում ու զորամասերում «որոշում ու պռախոդ տալիս»։ Դիրքերն ու զորամասերը բառդակի են վերածվել։ Զինվորները չեն ենթարկվում հրամանատարներին, ծառայություն են իրականացնում հողաթափիկներով…
Այն որ նիկոլական, ՔՊ-ական տասովչիկները կարողանում են անարգել տեսանյութեր հրապարակել զորամասերից ու դիրքերից, ահաբեկել ու հայհոյել ընդդիմադիրներին ու փառաբանել իրենց վարչապետին` տեսնում էինք վաղուց։ Սակայն փաստորեն դա «այսբերգի» միայն երևացող մասն է»։