AirPods Pro 2-ը հիասթափեցրել է Apple-ի երկրպագուներին
Advertisement 1000 x 90

AirPods Pro 2-ը հիասթափեցրել է Apple-ի երկրպագուներին

Եթե փոփոխություններ էիք սպասում անլար ականջակալների դիզայնում, ապա ստիպված կլինեք տխրել ինսայդերների հետ։ Վերջին տվյալների համաձայն՝ AirPods Pro 2 ականջակալները կունենան ճիշտ նույն դիզայնը, ինչ նախորդը։ Դա հակասում է Apple-ի արտադրանքի նոր տեսքի մասին ավելի վաղ հաղորդագրություններին, գրում է GizmoChina-ն։

Նորույթը կգա մաշկի հայտնաբերման սենսորով, որն առաջին անգամ հայտնվեց Apple AirPods 3-ով: Կրողի մաշկի մեջ ջրի պարունակության միջոցով ականջակալներն ավելի ճշգրիտ կորոշեն՝ արդյո՞ք դրանք իսկապես օգտատիրոջ ականջներում են, թե՞ ոչ:

Ելնելով նախորդ զեկույցներից, Apple AirPods Pro 2-ը կներկայացնի արդիականացված չիպ, որը կբարելավի աուդիոյի հետ կապված գործառույթները, ներառյալ՝ ակտիվ աղմուկը չեղարկելու հնարավորությունները: Նաև պետք է մեծացնի սարքի մարտկոցի կյանքը:

Ըստ լուրերի, ականջակալները կունենան Apple-ի Lossless Audio Codec (ALAC) գործառույթը, և եթե դա տեղի ունենա, AirPods Pro 2-ը կլինի առաջին TWS ականջակալները Կուպերտինոյի տեխնոլոգիական հսկայի կողմից, որը կաջակցի առանց կորուստների ձայնի: Ապագա ականջակալների լիցքավորման տուփը կկարողանա տարբեր ազդանշաններ նվագարկել. սա լավ տարբերակ է այն փնտրելիս:

Նորույթը պետք է ներկայացվի այս տարվա վերջին։ Գինը դեռ հայտնի չէ։

Սիրարփի Աղաբաբյան