Ամառային սեզոնին վարդագույնը դարձել է դիզայներների և նորաձևության սիրահարների ֆավորիտը: Եվ եթե մի քանի տարի առաջ կերպարների մեջ այս գույնի առատությունը մեզ չափազանց աղջկական և մանկական էր թվում, ապա այժմ նման հանդերձանքները կանացիության խորհրդանիշ են դարձել:
Նույնիսկ եթե չեք սիրում վառ գույներ և նախընտրում եք զուսպ գունապնակ ամբողջ տարվա ընթացքում, խորհուրդ ենք տալիս ավելացնել վառ նրբերանգներ: Դա կարող է լինել տրիկոտաժե կրծկալ կամ պանամա: Բացի այդ, վարդագույնը լավ համադրվում է հիմնական գունապնակի հետ՝ սև, սպիտակ, բեժ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը