«Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը». Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Փարուխի հանձնումն ու Ավետիք Չալաբյանի կալանավորումը». Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.

«Ավետիք Չալաբյանի մեղադրանքն այնքան անհեթեթ է ու անիմաստ նրան կալանքի տակ պահելը, որ առաջանում է հարց, որն է դրա պատճառը։

Կարծիք է ձեւավորվում, որ պատճառը պաշտպանության ոլորտում Ավետիքի կատարած կարեւոր գործունեությունն է։

2016-ից սկսած բանակի համար կարեւոր գործեր է կատարել’ ռազմա-տեխնիկական բնագավառում ու դա շարունակ է Արցախում’ նաեւ մինչ վերջերս Փարուխում, Արար հիմնադրամի շրջանակում։ Հնարավոր է, որ Փարուխի հանձնման է խոչընդոտել եւ դա է հիմնական պատճառը եղել։

Հիմքեր կա կասկածելու, որ գործող իշխանությունն Ադրբեջանի առջեւ, հասարակությունից գաղտնի, պարտավորություն է վերցրել բանակի արդիականացման համար քայլեր չկատարել, որի երաշխիքներից մեկն էլ ԳՇ-ի պետ չնշանակելն է։

Եթե ուշադիր լինեք, ապա Ալիեւի պարբերաբար զգուշացնում է մեր բանակի ռեֆորմների ու վերազինման չթույլատրելի մասին, ամենայն հավանականությամբ, հիմնվելով հնարավոր գաղտնի պայմանավորվածությունների վրա։

Տրամաբանական է թվում, որ Ադրբեջանի պահանջով է Ավետիքը կալանավորվել»։



Նման նյութեր