Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Advertisement 1000 x 90

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 11-13-ը 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ օձերը հայտնաբերվել են Երևանում և Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Կոտայքի մարզի Աբովյան, Արարատի մարզի Արտաշատ, Մասիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար, 2 գյուրզա, 4 լորտու, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք: