Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից.
«Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ
Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ որ թափթփուկներ, գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44 օրյա պատերազմի հերոսների նկարները։
Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում, պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»: