Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում
Advertisement 1000 x 90

Հայաստանում ամուսնությունների թիվը նվազում է, ամուսնալուծություններինը՝ աճում

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է 5229 ամուսնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6 տոկոսով կամ 308-ով, գրում է News.am-ը։

Ուշագրավ է, որ արցախյան վերջին պատերազմին նախորդող շրջանում ամուսնությունների թիվն ավելի շատ է եղել, քան հիմա։ Անշուշտ, այս ամենը կարելի է բացատրել մեր հասարակության մեջ սոցիալ-տնտեսական խնդիրներով, բացասական սպասումներով, ինչպես նաև անվտանգության խնդիրներով։

Հարկ է նշել, որ պատերազմի զոհերի և հաշմանդամություն ստացածների մեծ մասն երիտասարդներ էին, որոնք ապագայում պետք է ամուսնանային և իրենց ընտանիքը կազմեին։ Հետևաբար, այն ազդելու է նաև ապագայումամուսնությունների թվի վրա։