Այսօր վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Երկրապահ կամավորականների միության մոտ, Երևանի բնակիչ, 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 66-ամյա Հրաչ Բ.-ին, այնուհետև բախվել մայթեզրին գտնվող ծառին, հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 13-ամյա Ն. Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները: Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
Վրաերթ-վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: