
Վլադիկավկազում հայերի կողմից առերևույթ ադրբեջանցու ոչնչացման դեպքն ու դրա նախապատմությունը ցույց են տալիս, որ ինքնությունից չես փախչի։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակեանը.
«Աշխարհի որ ծայրում էլ լինես, թուրքը քեզ խփելու է, որովհետև հայ ես։ Երկընտրանքդ շատ պարզ է լինելու՝ կա՛մ մեռնել, կա՛մ զարկին առավել զարկել։ Մեր հայրենակիցներն այս վերջին դեպքում ընտրել են երկրորդ տարբերակը։ Իսկ այդ տարբերակը միշտ ավելի հեշտ է իրագործել, երբ հայերը շատով են ու իրար հետ։ Դա էլ իր հերթին ավելի հեշտ է իրագործել, երբ հայերը Հայաստանում են»։