Wildberries-ը սկսել է Zara-ի և այլ հայտնի բրենդների հագուստի և աքսեսուարների վաճառքը
Advertisement 1000 x 90

Wildberries-ը սկսել է Zara-ի և այլ հայտնի բրենդների հագուստի և աքսեսուարների վաճառքը

Wildberries առցանց մանրածախ վաճառքի հավելվածը սկսել է Zara-ի հագուստի և աքսեսուարների վաճառքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախկինում Wildberries-ում վաճառքում էին հայտնվել Massimo Dutti և Pull&Bear ապրանքանիշերի իրերը, որոնք, ինչպես Zara-ն, մտնում են Inditex կոնցեռնի մեջ։

Inditex ապրանքանիշերի ռուսական խանութները փակվել են Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից անմիջապես հետո։  Կոնցեռնը չի հայտարարել իրենց աշխատանքը վերսկսելու պլանների մասին։

 



Նման նյութեր