Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից.
«Առաջ և Հետո…
Ընկերներով սահմանամերձ գյուղերի դպրոցներում, բավականին մեծ դպրոցներում, ու մանկապարտեզներում մշտապես պատուհաններ ենք վերանորոգում ու փոխում։ Շատ-շատ եմ կարևորում էդ պրոցեսը:
Միշտ մտածում եմ, որ երեխան դասի ժամանակ նայում է դուրս ու կեղտոտ, ջարդված, փոշոտ ցելոֆաններով փակած պատուհան է տեսնում, ի՞նչ է գլխով անցնում: Իհարկե, վտանգավոր էլ է, երբ ճաքած են:
Ու էսպես դասարան առ դասարան, որ փոխում ենք, գալիս տեսնում եմ տարբերությունը, ասում եմ. «այ քեզ բան, այ քեզ տարբերություն»:
Ու արդեն, որ նայում ես պատուհանին, էլ պատուհան չես նկատում, արևն ես տեսնում, կապույտ երկինքը, լույսը, սիրուն բնությունը…»: