
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարն ու Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Համլետ Հ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդն ու նրա ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 27-ամյա Դավիթ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Ապարանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: