Աշխարհի ամենաշատ դաջվածք ունեցող տղամարդը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ուներ նախկինում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի ամենաշատ դաջվածք ունեցող տղամարդը ցույց է տվել, թե ինչպիսի տեսք ուներ նախկինում

Դաջվածքների քանակով Գինեսի գրքի ռեկորդակիր, նորզելանդացի Լաքի Դայմոնդ Ռիչը հրապարակել է լուսանկար, որն արվել է նախքան մարմնին դաջվածքներ անելը։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Ռիչն սկսել է դաջվածքներ անել կրկեսային խմբի հետ ճամփորդելիս, երբ 16 տարեկան էր։

«Առաջին [դաջվածքը] արվել է, երբ ես 16 տարեկան էի և կրկեսի հետ ճամփորդում էի: Փոքրիկ ձեռնածու գայիսոն էին դաջել ազդրիս վրա»,- ասել է Ռիչը: «Ես արեցի այն ազդրիս վրա, որովհետև չէի ուզում, որ մայրս դա տեսներ: Եվ այդ ժամանակվանից ի վեր ուղղակի մեկ-մեկ դաջվածք էի անում»:

Այժմ նորզելանդացու մարմինը հիշեցնում է մեկ շարունակական դաջվածք։ Ենթադրվում է, որ նրա մաշկի 200%-ը ծածկված է ներկով։ Բանն այն է, որ նա մի քանի անգամ է դաջել նույն տեղը, իսկ թանաքը «որոշ տեղերում երեք-չորս շերտի խորություն ունի»։

Նրա խոսքով՝ ինքը դաջվածքներ է արել ամբողջ աշխարհի վարպետների մոտ։ Նշվում է, որ վերջին անգամ Լաքի Դայմոնդ Ռիչը դաջվածք է արել վեց տարի առաջ:



Նման նյութեր