«Ո՞վ է թույլ տվել ԵՄ-ի դեսպանին` Հայաստանի ու Արցախի համար այս զգայուն իրավիճակում վերջնական չհստակեցված, չսահմանազատված թերի սահմաններով կիսատ-պռատ գեղարվեսական քարտեզներ հրապարակել». Աննա Կոստանյան
Advertisement 1000 x 90

«Ո՞վ է թույլ տվել ԵՄ-ի դեսպանին` Հայաստանի ու Արցախի համար այս զգայուն իրավիճակում վերջնական չհստակեցված, չսահմանազատված թերի սահմաններով կիսատ-պռատ գեղարվեսական քարտեզներ հրապարակել». Աննա Կոստանյան

Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ի՞նչ է նկատի ունեցել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը, երբ Մեղրիում ցուցադրել է Հարավային Կովկասի պատկերով կարված կտորե պայուսակ, որի վրա Հայաստանն առանց Արցախի է, իսկ Եվրոպական Միության դրոշով երեւութական Ադրբեջանը Նախիջևանին կապվում է Մեղրիով։

Եւ ո՞վ է թույլ տվել ԵՄ-ի դեսպանին` Հայաստանի ու Արցախի համար այս զգայուն իրավիճակում վերջնական չհստակեցված, չսահմանազատված թերի սահմաններով կիսատ-պռատ գեղարվեսական քարտեզներ հրապարակել, առանց Հայաստանի Հանրապետության հետ համաձայնեցնելու` այսպիսով ոտնահարելով ու չհարգելով ՀՀ օրենքը պետական սահմանի վերաբերյալ։

Կա՞ որեւէ մեկնաբանություն, ելույթ, խնդրում եմ կիսվել մեկնաբանություններում։

European Union in Armenia (հ.գ. զավեշտալի է, որ ԵՄ Հայաստանում էջը նշածս թեգը հանում է)։»



Նման նյութեր