Գյումրիում անգլերենի միասնական քննությանը դիմորդները դրսից ուղարկած պատասխաններն են արտագրել
Advertisement 1000 x 90

Գյումրիում անգլերենի միասնական քննությանը դիմորդները դրսից ուղարկած պատասխաններն են արտագրել

Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը՝ Ռազմավար-2: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ հրապարակելով միասնական քննությունների ժամանակ դիմորդների հուշարար հնարամտությունների մասին։ Նման դեպքերում սովորաբար դիմորդները հեռացվում են քննասենյակներից։

«Սրանք հունիսի 10-ին Գյումրիում անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներ են: Էկրանին դրսից ստացված լուսանկար է՝ ամենայն հավանականությամբ, մայրիկներից՝ եղունգներն են հուշում: Մի խոսքով, դիմորդը պատրաստվում էր դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իր ձևաթղթի մեջ:

Կարիք կա՞ ասելու, որ կազմվել է արձանագրություն, քննությունը դադարեցվել է, իսկ դիմորդը դուրս է հրավիրվել քննասենյակից: P. S. Ու սա դեռ ամբողջը չէ»,- գրել է նա:



Նման նյութեր