Ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին. Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից.

«Իսկ ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին։

Ինչպես կասեր Վ.Պուտինը ՝ «դժբավտաբար մեր ամերիկացի… հայ գործընկերները չհամաձայնվեցին իմ պատերազմը դադարեցնելու առաջարկին,որի արդյունքում Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ»։

2020թ. նոյեմբերի 17 :

Նիկոլի նշանակած «դաշնակահար- նախագահը»,երբ խոսում է Պուտինի ՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի մասին,պետք է հիշի նաեւ վերջինիս միտքը,որ պատերազմը չկանգնեցվեց Նիկոլի պատճառով։

Ու սա է Նիկոլի գլխավոր մեղքը,որի տակից ո՞նց է դուրս գալու,անկեղծորեն դժվար է պատկերացնել։

Մենք ՝հեչ,նահատակված տղաներն ու Տեր Աստված կորոշեն ամեն բան։

Աստծով ու ոգով»։



Նման նյութեր