«Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փոփոխության կամ չեղարկման մասին խոսելը Հայաստանում «հերետիկոսության» նման մի բան է». Վարդան Ոսկանյան
Advertisement 1000 x 90

«Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փոփոխության կամ չեղարկման մասին խոսելը Հայաստանում «հերետիկոսության» նման մի բան է». Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.

«Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փոփոխության կամ չեղարկման մասին խոսելը Հայաստանում «հերետիկոսության» նման մի բան է։

Մինչդեռ հանրահայտ է, որ յուրաքանչյուր այդպիսի փաստաթուղթ ամենևին էլ, պատկերավոր ասած, խմբագրման չենթարկվող Սուրբ Գիրք չէ և պարզապես արտացոլում է տվյալ պահին առկա ուժերի իրական կամ թվացյալ հավասարակշռությունը, հետևաբար անփոփոխ կամ ուժի մեջ է մնում մինչև այդ հավասարակշռության խախտումը։

Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Բաքվի բռնապետն առաջին իսկ հնարավորության դեպքում հօգուտ իրեն կփոխի կամ աղբանոց կնետի այդ հայտարարությունը և կրկին կփորձի տիրանալ ողջ Արցախին բռնազավթման միջոցով։ Կարծում եմ՝ ոչ։

Ուստի իբր թակարդ թվացող հարցադրումը, թե՝ «չեղարկելո՞ւ կամ փոխելո՞ւ եք այդ հայտարարությունը» ինքնին անմիտ մեքենայություն է, եթե կա նպատակ, ցանկություն և կարողություն փոխելու ուժերի հավասարակշռությունը հօգուտ Հայաստանի՝ այն Հայաստանի, որը հայերիս և հայաստանցիներիս տեսլականում հզոր և թշնամուն իր կամքն ու շահերը թելադրող պետություն պետք է լինի, և ըստ այդմ, չի կարող հանդուրժել որևէ նվաստացուցիչ թուղթ»։



Նման նյութեր