«Եթե այս գործը կարճվի` չեմ զարմանա. ինչպես ալիևն է խրախուսում իր այն մարդկանց, ովքեր հայերին են սպանում, այնպես էլ դուք կխրախուսեք, չէ՞». Աննա Հովներ
Advertisement 1000 x 90

«Եթե այս գործը կարճվի` չեմ զարմանա. ինչպես ալիևն է խրախուսում իր այն մարդկանց, ովքեր հայերին են սպանում, այնպես էլ դուք կխրախուսեք, չէ՞». Աննա Հովներ

Աննա Հովները գրում է.

«Ամբողջ համացանցի լրատվական կայքերը լցված են վերջին թարմ և հերթական աբսուրդային մի նորությունով. ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետևանքով վերոհիշյալ մարդիկ «կալաշնիկով» զենքով կրակել են երիտասարդների վրա, կա մեկ զոհ և մի քանի վիրավորներ տարբեր բարդության։

Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

Պատճառը` ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայհոյել են նիկոլ փաշինյանին։

Այս ու՞ր ենք հասել…

Նախ և առաջ, Ասատրյանն ու Փարվանյանը պետք է անհապաղ հեռացվեն և հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից: Չնայած, փաշինյանն առաջինը պետք է դա աներ, երբ մեքենայի տակ հղի կնոջը գցեց, սակայն ոչ ոք պատասխան չտվեց:

Սակայն, ոստիկանությունը հայտարարություն է տարածում, և մի քանի անգամ նշում է, որ պատճառները` կենցաղային բնույթ են կրում)) Ծիծաղելի է, պարոնայք, այլ հանցագործությունների դեպքում դուք կամ չեք նշում, կամ նշում եք պատճառը վերջում, իսկ շատ դեպքերում ասում եք, որ քննություն է գնում) Ո՞նց եղավ, որ մի անգամից պարզեցիք) Այդ լոլոները կկարդաք նիկոլին սատարողներին:

Մի քանի ժամ առաջ թուրքի ձեռքից Վարդենիսում զոհվեց հայ զինվոր:

Եվ կրկին երկու իրականություն: Իշխանական խունտան ներսից ոչնչացնում է հայերին` դավաճան կապիտուլյանտներին հայհոյելու համար, և սա իրենք ինքնասիրության հարց են համարում, իսկ սահմանին մեր տղերքն են զոհվում, որոնք ինքնասիրության հարց են համարում հայրենիք պաշտպանելը:

Հիմա ինչո՞վ է տարբերվում մեր ներքին թշնամին արտաքինից: Ոչնչով:

Ասեմ ավելին. մինչև չազատվենք մեր ներքին թշնամուց` արտաքինը հա էլ շարունակելու է նման սանձարձակ գործողությունները: Երկուսն էլ իրենց առջև խնդիր են դրել ոչնչացնել հայերին:

Բա տենց «թասիբով» տղաներ եք` հունիսի մեկին գնայիք Սևանի 4-րդ հիմնական դպրոց ու կոտրեիք այն պատը, որի վրա տեղադրված էին Թալեաթ փաշայի և մյուս հայասպանների նկարները:

Վերջապես գնացեք սահման և այդ զենքն օգտագործեք թուրքին սատկացնելու նպատակով, ոչ թե` հային, ու ոչ թե կապիտուլյանտ դավաճանին պաշտպանելու համար:

Եթե այս գործը կարճվի` չեմ զարմանա. ինչպես ալիևն է խրախուսում իր այն մարդկանց, ովքեր հայերին են սպանում, այնպես էլ դուք կխրախուսեք, չէ՞»:



Նման նյութեր