Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից.
«Ժողովրդի մեջ իրար հանդեպ մեծ ատելություն ու թշնամանք կա, էս իշխանությունների թեթև ձեռամբ արդեն մի քանի տարի մարդկանց մոտ սև ու սպիտակի կռիվ է. ընկեր, հարազատ, բարեկամ, հարևան, ով լինի, եթե քաղաքական տարբեր հայացքների են հարում, ուրեմն թշնամի են…
Իրական շփումներում, սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է հասել: Ու սա ազգային անվտանգության խնդիր է արդեն:
Եւ փոխանակ պետությունն ու էս իշխանությունները պարտավորություն վերցնեին իրենց վրա, էս ամենը կանխելու, խաղաղության մթնոլորտ երաշխավորելու համար, ճիշտ հակառակն են անում, մարդկանց մեջ ավելացնելով լարվածությունն ու թշնամանքը։ Հասկանալ կարելի է. էս իշխանությունների երկարակեցության միակ ռեսուրսը մնացել է էտ թելի վրա խաղալը, ու իրենք էլ պետություն, անվտանգություն, մարդկային կյանք, ամեն ինչ մի կողմ գցած, իրենց մանր գոևատևման խնդիրներն են լուծում….
Սրանք աղետ են, ու ամեն ձևով էտ աղետի դեմն առնել է պետք, այլ ճանապարհ չկա…»: