Opel-ի ոչ սթափ վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Hyundai-ին, ապա հայտնվել խանութում
Advertisement 1000 x 90

Opel-ի ոչ սթափ վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Hyundai-ին, ապա հայտնվել խանութում

Երեւանում, հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։50-ի սահմաններում 31-ամյա Գարիկ Սահակյանն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 25-ամյա Ալբերտ Ամուլիկյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենային, այնուհետև մասամբ հայտնվել գաջի շինանյութի խանութ-սրահի տարածքում՝ վերջիններիս պատճառելով նյութական վնաս։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: