Telegram-ը վճարովի բաժանորդագրություն է գործարկել
Advertisement 1000 x 90

Telegram-ը վճարովի բաժանորդագրություն է գործարկել

Telegram-ը գործարկել է վճարովի բաժանորդագրություն: Այն հասանելի է APP Store-ի թարմացումների մեջ, գրում է vc.ru֊ն:

Գործարկման և բոլոր գործառույթների մասին ընկերությունը հայտարարել է իր բլոգում՝ նշելով, որ մեսենջերի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 700 միլիոնը։ Premium բաժանորդագրության ծառայությանը թույլ կտա ավելացնել հնարավորություններ, որոնք պահանջում է օգտատերը՝ միաժամանակ պահպանելով անվճար մուտք դեպի արդեն իսկ գործող հավելված:

«Այս օրը կարևոր ամսաթիվ կդառնա Telegram-ի պատմության մեջ։ Այն նշանավորում է ոչ միայն մեսենջերի զարգացման ևս մեկ կարևոր իրադարձություն, այլև Telegram-ի սկզբունքներին համապատասխան հուսալի մոնետիզացիայի դարաշրջանի սկիզբը: Համոզված ենք, որ Telegram-ի զարգացման ուղղությունը պետք է նախևառաջ որոշեն օգտատերերը, ոչ թե գովազդատուները։ Այսպիսով, օգտատերերը միշտ կլինեն մեր առաջնահերթությունը»,֊այսպիսի հայտարարություն է տարածել Telegram֊ի ղեկավար կազմը:

Telegram Premium-ին բաժանորդագրվելուց հետո հավելվածի գրեթե բոլոր սահմանաչափերը կրկնապատկվում են։ Օգտատերը կարող է նաև ալիքներում թաքցնել գովազդները:



Նման նյութեր