Նա լիարժեք կառողջանա. մանրամասներ՝ Ապարանում ծանր վիրավորում ստացած երիտասարդի առողջական վիճակի մասին
Advertisement 1000 x 90

Նա լիարժեք կառողջանա. մանրամասներ՝ Ապարանում ծանր վիրավորում ստացած երիտասարդի առողջական վիճակի մասին

Ապարանի արյունալի դեպքերի հետևանքով  կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում ստացած 18-ամյա երիտասարդի առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց  «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ  Աշոտ Կուրղինյանը՝ հավելելով, որ արհեստական շնչառության ապարատն անջատված է,  նա ինքնուրույն շնչում է և լիարժեք կառողջանա:

«Վիրավորում ստացած մյուս երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-նշեց Կուրղինյանը: