«Մենք՝ Wargonzo թիմը, անշուշտ սպասում էինք նման որոշման, և նույնիսկ մի փոքր զարմացանք, թե ինչու մեզ այդքան երկար հանդուրժեցին: Մենք YouTube-ի հետ կապված կորած պատրանքներ չենք զգացել և չենք ապրում»,- հայտնել է wargonzo-ն իր տելեգրամյան էջում։
Ուկրաինայում ռազմական գործողությունների սաստկացումից հետո վիդեոհոսթինգի ադմինիստրացիան անընդհատ արգելափակում էր Wargonzo-ի ալիքը, սխալներ գտնում գրեթե բոլոր տեսանյութերում։
Wargonzo-ի յութուբյան հետևորդների քանակը հասնում է գրեթե մեկ միլիոնի։