
Հունիսի 19-ին, ժամը 22։00-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյանից, ով հայտնել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում իր կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Դ. Տեր-Գուլանյանը հայտնել է, որ գողացված դրամապանակի մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար և դրամ։
Կայքի տեղեկություններով՝ Դավիթ Տեր-Գուլանյանը սիրված մտավորական, գրող-հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի որդին է։