Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից.
«2019 թվականի սեպտեմբերին, երբ կարդացի Artur Vanetsyanի հրաժարականի մասին, որոշեցի.
եթե երբևէ որոշեմ զբաղվել քաղաքականությամբ և բախտս բերի Վանեցյանն էլ որոշի մտնել քաղաքականություն, ապա միայն իր հետ կանցնեմ այդ դժվար ճանապարհը:
Դրանից կարճ ժամանակ անց Նիկոլը մեզ ստիպեց մտնել քաղաքականություն և ես կարողացա լինել հենց Վանեցյանի հետ նույն թիմում և նրա ընկերը:
Այսօր հպարտորեն արձանագրեցի, որ ես ճիշտ էի, որ ես իսկապես կարողացա գտնել ու ճանաչել այն հայրենասերին, իսկական այն պետական գործչին, ում ղեկավարած թիմում լինելը ինձ համար մեծ պատիվ է:
Այսօր երկրորդ անգամ և ավելի հաստատապես Արթուր Վանեցյանն ապացուցեց բոլորիս, որ գերագույն արժեքը Հայրենիքն է»: